Էքսկուրսավարը առաջին տեղացին է, ում հանդիպում եք նոր անծանոթ երկրում՝ օդանավակայանից դուրս գալուն պես: Հենց նա է մեծ մասով պատասխանատու այն առաջին տպավորության համար, որը կստանաք երկրից և մարդկանցից։ Այսպիսով, հույժ կարևոր է, որ էքսկուրսավարը ունենա ինչպես բարձր մասնագիտական որակավորում, այնպես էլ լինի մարդամոտ, շփվող և հոգատար։

Խոստանում ենք՝ մեր էքսկուրսավարների շնորհիվ դուք կսիրահարվեք ոչ միայն Հայաստանի յուրահատուկ գեղեցկությանը, այլև այս հյուրընկալ երկրի ջերմ մարդկանց: