Էջմիածին
0 կարծիքներ
Տևողություն
6 hours
Language
French, English, Russian, Armenian and more
Overview
- Տեղեկություններ
- Տուրի պլան
- Տուրը ներառում է
- Տուրը չի ներառում
- Եղանակ
Տևողություն՝ 6 ժ
Տուրի լեզուն՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հայերեն և այլն
Էջմիածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Այս շրջագայությունը կսկսվի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիմեի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոմեական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի ամենահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիմեի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը:
Դուք կայցելեք նաև «Էջմիածնի գանձերը» թանգարան։ Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:
- Տեսարժան վայրեր
- Հարմարավետ տրանսպորտ
- Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն
- Մուտքի վճար
- Անվճար WiFi
- Սնունդ
- Խմիչք
Ձեզ կարող է նաև դուր գալ
Travel is my life. Since 1999, I’ve been traveling around the world nonstop. If you also love travel, you’re in the right place!